12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ․ Արցախյան հիմնախնդրի հարցը դեռ ավարտված չէ, Արցախի լինելիության հույսը չի մարել

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այս խոսքերի կարևորագույն թեզն այն է, որ արցախյան հիմնախնդրի հարցը դեռ ավարտված չէ, Արցախի լինելիության հույսը չի մարել և Արցախի գոյությունը հնարավոր է, ինչքան էլ, որ այսօր թվում է, թե այն […]

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167։

21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…

Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը: Սակայն մենք այլընտրանք չունենք, քանզի հակառակ պարագայում կարձանագրենք նորանոր կորուստներ և ականատեսը կդառնանք Հայաստանի Հանրապետության վերացման: Մենք՝ որպես ազգ, դասեր չքաղեցինք 2020թ. նոյեմբերի 9-ից, ուստի 2023թ. սեպտեմբերի 19-ը տեղի […]

«Ինչո՞ւ կամ՝ աշխարհի ամենախորհրդավոր քարտեզը». Դեմոյան

Հայկ Դեմոյանը տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՔԱՐՏԵԶԸ Ուշադիր ուսումնասիրելով այս քարտեզը, պարզ է դառնում, որ Ադրբեջանի հինական պորտալարը, կերակրափողը, շնչուղին, հիմնական զարկերակն ու ողնաշարը անցնում են մեր քթի տակով։ Չէ, կներեք, ոչ թե մեր քթի տակով, այլ ուղղակի քթանցքներով։ Ու բավական է մի փոքր փռշտոց մեր կողմից, Բաքվում հաստատ հարբուխ […]

Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ այնտեղ. Նարե Սիմոնյան

Շուշեցի Նարե Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես Արցախից հասնող ոչ պաշտոնական տվյալներից է երևում՝ արցախցիները իրականում ոչ էլ ունեին Արցախում՝ Ադրբեջանի դրոշի տակ մնալու հնարավորություն: Օրինակ՝ Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ Մարտունիում…»։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում […]

Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք վերջ են դրել հակամարտությանը։ «Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում։ Սա մեր դիրքորոշումն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ օգուտ. այս ամենը մենք այսօր ցուցադրում ենք»,- հայտարարել է Ալիևը։

Ռուբեն Վարդանյանի զավակները դիմում են աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին

Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի […]

Արևմուտքը փորձում է դուրս բերել Հայաստանն այս դժոխքից, որպեսզի նրան հետ ուղարկի նույն հասցեով` բայց ուրիշ մուտքով. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նրանց համար, ովքեր հասկանում են այսօրվա գեոքաղաքական լիբրետոն: -Արևմուտքը փորձում է դուրս բերել Հայաստանն այս դժոխքից, որպեսզի նրան հետ ուղարկի նույն հասցեով` բայց ուրիշ մուտքով»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված