Նոր պատերազմի վտա՞նգ. ինչպե՞ս հաղթահարել ներքին ու արտաքին մարտահրավերները. ՈՒՂԻՂ

«Նիկոլ Փաշինյանը հաճախ է նախարարներին և տեղակալներին տարբեր որոշումներով ոլորտից ոլորտ տեղափոխում։ Նման մի օրինակ է նաև Տիգրան Գաբրիելյանի դեպքում։ 2022 թվականի հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալից նա դարձավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Մեկ այլ այդպիսի որոշմամբ էլ Գաբրիելյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալից դարձել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իսկ ո՞վ է այդ գերմարդկային կարողություններով օժտված […]
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու: Թեկնածուներին ԱԺ նիստում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Նաիրա […]
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն «X»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Մարուքյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։ Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով. 1. Հայկական Արցախի գոյությյամբ։ 2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։ 3. Հայկական ատոմակայանով։ 4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։ […]
Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց. «Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։ Ես Աղվան Վարդանյանն եմ։ Որ չկասկածի, այսօր որոշել եմ Ազգային ժողովի ամբիոնից Ձեզ համար սիրով բանաստեղծություն կարդալ։ Երկու բանաստեղծություն-հայտարարություն։ Առաջինը գրել եմ հեռավոր 1987-ին։ Կարծում էի՝ կոմունիստական նոմենկլատուրան է։ Հետո պարզվեց՝ ոչ միայն։ […]
Արցախի պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Նման կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում անհատական ու կոնկրետ սխրագործություններ ու անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը», – նշեց նա: Աբրահամյանի խոսքով` մեր պատերազմը չի ավարտվել, չի ավարտվել այն […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով «3+3» ձևաչափի շրջանակներում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման և դրա շրջանակներում ընդունված հայտարարության՝ երկրների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ասաց, որ դեռ «կապրեն ու կտեսնեն»՝ «3+3» է, թե՞ «3+2»։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա, ըստ պատգամավորի, եթե հղում են կատարում Հելսինկիի եզրափակիչ ակտին, ապա նշանակում է՝ տարածքային […]
Անազատության մեջ գտնվող նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել և կարծիք հայտնել, որ անհրաժեշտ է Հայաստանում սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել։ Tert.am-ը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունի ընկերոջ տեսակետի շուրջ։ Նա պատասխանեց, որ չի կարդացել հարցազրույցը, բայց հայտնեց՝ «Պարբերաբար տեսակցում է Դավիթ Տոնոյանին»։