06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հլը բախտներդ փորձեք, երեխեքիս դրոշներին կպնել, այ էդ ժամանակ կտեսնեք։ Երդվում եմ, քարշ եմ տալու ամբողջ Եռաբլուրով մեկ»․ Աստղ Գալեյան

Երանուհի Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե չեք ցանկանում Հայաստանն էլ վերածել գերեզմանների, ապա շտապ հեռացրեք բոլոր դրոշակները Եռաբլուրի՛ց։ Դուք էլ չեք հասկանո՛ւմ, թե դրանով ինչ աղետ եք ձեր գլխին կիտո՛ւմ»։ Ի պատասխան Երանուհի Մաթոսյանի գրառման՝ 44-օրյա պետերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրել է. Հլը բախտներդ փորձեք, երեխեքիս դրոշներին կպնել, այ […]

Ռուսների մասնակցությամբ Վերին Շորժայի հատվածում բանակցություններ են ընթանում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան հատվածում (Սոթք-Վերին Շորժա) սկսված մարտական գործողությունները առավոտյան ՌԴ-ի միջնորդությամբ դադարեցվել են։ «Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրքը վերցրել է իր վերահսկողության տակ։ Որոշ ժամանակ անց հայկական զինուժը այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանմանը հետ է շպրտել: Ըստ «Հետքի» նույն […]

Ապագան սա է, դուխովներ ջան. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Շուտով կասի բա մեզ Սոթքը եւ Շորժան , Երասխը եւ Տիգրանաշենը պե՞տք են, եկեք համերաշխ, ազգովի եւ միասնական տանք-պատերազմը պրծնի…   Ու ամբոխը կծափահարի…Դեռ իրենց տներին չի հասե՞լ․․․․ Ապագան սա է, դուխովներ ջան, դուք ներկա անգամ չունեք, բա ձեզ ապագան պե՞տք է… Հետո […]

Սրանք զրոյացրին մեր պետական իմունիտետը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապագա կա՞…   Կապիտուլյանտին քվե տալով՝ քվե է տրվել ինքնիշխանության կորստին ու միակողմանի զիջումներին։ Կա կարծիք, որ «պասերով» պատերազմ սանձազերծելով ՝ թշնամուն հանձնվեց Արցախի 75 տոկոսը,իսկ այժմ էլ գրեթե նույն սցենարով նախապատրաստվում է հակահայկական լուծումներ արդեն հայ-ադրբեջանական սահմանային տարածքում։   Եթե իշխանության ներկայացուցիչները խոսում […]

Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց

Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։  

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել․ Սանոսյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, եռակողմ բանակցությունների արդյունքում, ժամը 10։40–ից հրադադար է հաստատվել, այս պահին կրակոցներ չկան ոչ մի ուղղությամբ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, […]

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Բաքվում դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Բաքվում դատապարտել են 15 տարվա ազատազրկման, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Բաքվի դատարանը հայ ռազմագերիներին մեղավոր է ճանաչել «լրտեսության եւ պետական սահմանը խախտելու» մեջ: «Առաջին 5 տարիները նրանք պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած 10 – ը ՝ խիստ ռեժիմի գաղութում։ Պատիժը կրելուց հետո Դավթյանն ու Սուջյանը կարտաքսվեն»,- նշված է հաղորդագրության մեջ ։ […]

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում. 2. […]

«Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ…»․ թշնամու սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել է Դավիթ Քոչարյանը

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից: Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված