06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում, այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը։ ««Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` […]

Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր․ ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Մարտական գործողությունները շարունակվում են:

Վերին Շորժայից քաղաքացիները հայտնում են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց ուղիղ իրենց բնակավայրերի վրա․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց ուղիղ իրենց բնակավայրերի վրա: […]

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Ավելի ուշ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են […]

ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը

ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կլինի «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Իսկ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական թիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» կառաջարկեն չեղարկել պատգամավորներին 250 000 դրամ լրավճար տալու վերաբերյալ օրենքը

News.am-ը գրում է․ «Հայաստան» դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովի ձեւավորումից հետո, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով  առաջարկելու են չեղարկել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական վճարի հնգապատկման վերաբերյալ օրենքը։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։ «Առաջին իսկ օրից այդ օրենքի նախագիծը մեր դաշինքի անդամների կողմից սուր […]

«Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկելու է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

Հայտարարությամբ է  հանդես է եկել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ գրառելով հետևյալը․  «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ […]

Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում ահազանգում են՝ գյուղում ապրելն օր օրի ավելի վտանգավոր է դառնում։ «Կարող է գիշերը դիվերսիա էլ մտնի, մի բան անի, ո՞վ է գյուղացիների տերը։ Իշխանություններն իրենց համար նստած են, գյուղացին այստեղ խուճապի է մատնվում, չգիտի՝ ինչ անի։ 3-4 օր առաջ 14 տարեկան տղես հարևանի տղու հետ գնացել էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված