28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում. «Ժողովուրդ»

Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով: Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ […]

Հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով. ՀՀ ՄԻՊ

Նախօրեին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով եւ որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ապացույցների թվում է Ադրբեջանի […]

Նախկինում թշնամու կողմից կատարված ցանկացած ոտնձգություն ստանում էր արժանի հակահարված․ Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է․ Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող <<սոված>> զինվորներին առաջնորդում էին <<թալանչի>> հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր իր արժանի հակահարված… Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ […]

Սա անում են այն նույն մարդիկ, ովքեր ՀԱՊԿ-ին են պատասխանատու համարում․ Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան կազմակերպվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում թափուր են ՀՀ արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, իսկ ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում է Մոսկվայում: Սա անում են այն նույն մարդիկ, ովքեր ՀԱՊԿ-ին են պատասխանատու համարում սեփական երկրի սահմանների պաշտպանության հարցում:

Արմեն Գևորգյանը «մի քիչ» տարօրինակ է համարում, որ նախորդ շաբաթ իր բացակայությունը հարգելի ճանաչած դատարանն այս շաբաթ իրեն «բերման ենթարկելու» որոշում է կայացրել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ճեպազրույցում արձագանքեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը՝ իր և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական հաջորդ նիստին իրեն բերման ենթարկելու վերաբերյալ։ Գևորգյանը նշեց, որ դատարանը պատշաճ տեղեկացված է եղել ԱԺ նիստերին իր մասնակցության մասին և նախորդ շաբաթ իր բացակայությունը «հարգելի» է ճանաչել, անգամ փաստաբանից հետաքրքրվել է, թե որքան են […]

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ձեռք բերված սպառազինության հանրագումարն ավելի մեծ է, քան 2018-ից հետո ձեռք բերվածը․ Սեյրան Օհանյան

Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անտեղի համարեց այն համեմատությունները, որոնք տանում են ՔՊ-ական պատգամավորները՝ իրենց և նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված սպառազինությունների ծավալի և որակի միջև։ «Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցության՝ ՌԴ-ից զինամթերքի ներկրման պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և նրա ժամանակ էլ առաջին C-300-ները՝ 3 համակարգ, բերել ենք […]

Իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով. Մամիջանյանը՝ Ալեքսանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ «ԵՊՀ արևելագիտության դեկանը, ով «Հայաստան» դաշինքով թեկնածություն էր առաջադրել, իրեն մի քանի անգամ հորդորել է չքննադատել նախագահին, որպեսզի այդ երևույթը չազդի իր առաջադիմության վրա»։  Ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով։ «Պարոն Ալեքսանյան, Դուք […]

Հայաստանը կանգնած է «պարտքի ծուղակի» շեմին, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերին ավելանալու է սոցիալականը․ Վահե Հակոբյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում խոսեց տնտեսության խնդիրների մասին։ Ըստ նա՝ 2020 թվականի «շոկային տարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեծ հետք են թողել տնտեսության վրա, տնտեսական ճգնաժամը գումարվել է մինչ այդ առկա քաղաքական ճգնաժամին, իսկ հիմա այդ ամենին շուտով ավելանալու է նաև սոցիալական ճգնաժամը։ «2020 թվականն ամփոփեցինք […]

Երկու-երեք ամիս հետո չգաք, ասեք՝ «ժողովրդից ստացել ենք խաղաղության մանդատ» և երկիրը տանեք նոր զիջումների. Սաղաթելյան

Մեկ շաբաթ է՝ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում. ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի, դիմելով խորհրդարանական մեծամասնությանն՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։ Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնին, ասեք՝ «ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված