15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ էր տեղի ունենում առաջնագծում, երբ Դուշանբեում դրվեցին «վերելակային դիվանագիտության» հիմքերը․ Տիգրան Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել

ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահի ընտրության հարցի քննակմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այն փաստին, որ  իշխանության ներկայացուցիչներն ու ՔՊ խմբակցության պատգամավորները բանակցային գործընթացում կամ պատերազմում տապալման մեղքն ու պատճառները փորձում են փնտրել տարբեր տարիներին տեղի ունեցած իրադարձությունների հետևում՝ հասնելով ընդհուպ մինչև Բաթումի պայմանագիր ու 90-ականների իրադարձություններ, մանրամասնեց, թե իրականում ինչ էր տեղի ունենում առաջնագծում, երբ Դուշանբեում դրվում էին «վերելակային դիվանագիտության» հիմքերը։

«Օրինակ՝ 2018 թվականին, երբ Դուշանբեում կայացան հայտնի պայմանավորվածությունները, հանդիպումները, քննարկումները, որոնք ստացան «վերելակային դիվանագիտություն» արտահայտությունը, այդ ժամանակ բոլոր կողմերին՝ և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Ադրբեջանին հրաման էր իջեցված՝ առաջնագծում հնարավորինս  նվազեցնել հրաձգությունը, փոխհրաձգությունը և այլն։ Այդ ժամանակահատվածում, իսկապես, ունեցանք առաջնագծում գրանցվող հրադադարի ռեժիմի,    մարդկային կորուստների, վիրավորումների էական նվազում, ինչը  առիթ տվեց ձեզ, ձեր ղեկավարներին՝  խոսելու, որ իրականում գործընթացը   կառուցողական տեսանկյունով է գնում։ Դա  առիթ տվեց ձեր ղեկավարին հայտարարելու, որ Ալիեվը հանդիպումներում «կիրթ», «կառուցողական» տպավորություն է թողնում», – ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև «վերելակային դիվանագիտության» ազդարարմանը հաջորդած  զարգացումներին, որոնք ապագայում վճռորոշ նշանակություն ունեցան 44-օրյա պատերազմի մեկնարկի ու ընթացքի համար։    

«Իրականում առաջնագծի այն հատվածներում, որտեղ մինչև այդ Ադրբեջանը հնարավորություններ չուներ  ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ, պաշտպանական համակարգ, պաշտպանության, հակահարձակման և հարձակման հնարավորություններ,  այդ ժամանակահատվածում նա օգտվեց դիվանագիտական այդ փուլի «փուչիկից», ստեղծեց իր համար անհրաժեշտ հնարավորություններ, ինչը հետագայում՝ 2020 թվականի գործողությունների համար, կարևորագույն մեկնարկային առավելություն ապահովեց նրան»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ