Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, […]