24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը մի պորտֆել ունի, որը պետական կառավարման ավելի շատ փորձառություն ունի, քան որոշ գործիչներ՝ ձեր կուսակցությունից․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին, որոնք ընդդիմությանը մեղադրում են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը չափազանցված ներկայացնելու մեջ, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնության այն ներկայացուցիչներին, որոնք մեղադրանքներ են ուղղում բանակին, որոշ դրվագներ է հիշեցրել ապրիլյան քառօրյայից ու ընդհանրապես՝ բանակում բարեփոխումներից, որոնք մեկնարկել  են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն հետո դարձել են ՔՊ-ականների «այցեքարտը»։   

«Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են որևէ մեկին մեղադրել 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացնելու մեջ, թող գնան ու մեղադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր քառօրյայի զոհերի թիվը մինչև այսօր իրենց ելույթներում մեծացնում են։ Քառօրյայի ընթացքում մենք  ունեցել ենք 75 զոհ։ Ձեր պատգամավորների 95 տոկոսը 100 և ավելի թիվն է օգտագործում։ Երեկ խոսվեց «կոկոշների» մասին․ դրանք այն ձայն արձակող բանկաներն են։ Պրոբլեմն այն է, որ դրանք ավելի շատ օգուտ են տվել, քան ձեր առած ՍՈւ-երը։ Ու, ի տարբերություն ձեր առած ՍՈւ-երի, դրանք հարյուրավոր միլիոններ չեն արժեցել։ Խոսվում է անօդաչուներից։ Գրված էր սպառազինությունների ձեռքբերման  պլանով, ինչու՞ էիք փոխում։ Մի բանից, որ չեք հասկանում, ինչու՞ եք սկսում փոխել։ Փաստացի՝ երկու կետ եք փոխել, երկուսն էլ՝ կործանարար։ Ինչ-որ մեկը խոսեց հոկտեմբերի 19-ի մասին, երբ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը։ Գնացեք ու նայեք ՌԴ նախագահի հարցազրույցը, որտեղ ասվում է, որ հոկտեմբերի 19-ին հրադադար կնքելու պարագայում կլինեին «незначительные потери на юге». Բա Քարվաճառն ու Շուշին չէին մնու՞մ մեր տիրապետության տակ», – ասաց Մամիջանյանը։

Նա խոսեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին։

«Ձեր «այցեքարտ» հանդիսացող երեք երևույթները Վիիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք են սկսվել․ սննդի ռեֆորմ, «ներքնաշորերի ռեֆորմ»։ Ես վստահ եմ, որ  պարոն Սարգսյանը դրա մասին այդքան չէր խոսի, բայց ներքնաշորերի գնման տենդերը ստորագրել է նա։ Եվ, իհարկե, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», որն ավելի հայտնի է «1000 դրամների հիմնադրամ» անվան տակ։ Վիգեն Սարգսյանը մի պորտֆել ունի, որը պետական կառավարման ավելի շատ փորձառություն ունի, քան որոշ գործիչներ՝ ձեր կուսակցությունից», – ասել է Հայկ Մամիջանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ