24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով. Մամիջանյանը՝ Ալեքսանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ «ԵՊՀ արևելագիտության դեկանը, ով «Հայաստան» դաշինքով թեկնածություն էր առաջադրել, իրեն մի քանի անգամ հորդորել է չքննադատել նախագահին, որպեսզի այդ երևույթը չազդի իր առաջադիմության վրա»։ 

Ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով։

«Պարոն Ալեքսանյան, Դուք մեղմ ասած գերագնահատում եք ձեր դերը Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում։ Դուք ստում եք, որովհետև դուք արտերկրում եք եղել, երբ ձեր ֆակուլտետի դեկանը նշանակվել է դեկան։ Բայց նաև այլ ինֆորմացիա հասցրեցինք ստանալ, որ ձեր դիպլոմային աշխատանքը պաշտպանել եք մինիմալ միավորով՝ այն էլ ոնց որ թե կարգի որոշակի խնդիր կար էնտեղ, որովհետև ժամկետները ուշացրել եք», – հայտարարեց Մամիջանյանը։ 

24News-ը հայտնում է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, պարբերաբար հախուռն և աղմկահարույց ելույթներով աչքի ընկնող Վահագն Ալեքսանյանն ի նկատի ունի նույն ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին, ով, ի դեպ, իսկապես սկսել է ղեկավարել ֆակուլտետն այն ժամանակ, երբ նույն Ալեքսանյանը մեկնել էր Հորդանան սովորելու։ Ալեքսանյանի վերադարձել է արտերկրից 2018 թ-ի մայիսին, երբ իր իսկ մատնանշած նախագահը՝ Սերժ Սարգսյանը, արդեն հրաժարական էր տվել, ու երկրում տեղի էր ունեցել իշխանափոխությունը։ 

24News-ին, սակայն, այլ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան։ Ալեքսանյանը մեկ անգամ հեռացվել է ԵՊՀ-ից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով ու վերականգնվել իբրև ուսանող որոշակի միջամտություններից հետո։ Ի դեպ, ըստ ֆակուլտետի աղբյուրների, նույն Ալեքսանյանն իր ողջ ուսումնական գործընթացի ժամանակ աչքի է ընկել բավական ցածր առաջադիմությամբ, իսկ դիպլոմայինի պաշտպանությանը կարողացել է մասնակցել կրկին «հատուկ թույլտվությունից» հետո այն պարզ պատճառով, որ ուշացրել էր ժամկետները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ