Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. Գևորգ Փարսյան. «Փաստինֆո»

Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ «Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»,- հայտնեց Փարսյանը։ Ադրբեջանցիներն անմիջապես […]