05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից»

Երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։

Ուրեմն եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությու՛ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ