10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ ենք հյուրընկալել Ռուսաստանից ժամանած մեր բոլոր հյուրեր Միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տաս տարվա պատմություն: Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, […]

Ալբերտ Հովհաննիսյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել։   «Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ:   Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1054, մահվան՝ 38 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1054 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284 237-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 37 քաղաքացի, մահացածների թիվը 5842 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 19-ի […]

Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում ԶՈւ-երում որևէ ձևով չի կարող բավարար համարվել․ Տիգրան Աբրահամյան

Գրությամբ դիմել էի պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՊՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, որ ԳՇ-ում […]

Այս իշխանությունները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում. «Փաստ»

Պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց այն իրողությունը, որ Հայաստանն առանց Արցախի թույլ է և խոցելի։ Եթե նախկինում շատ բնակավայրերի համար սահմանը թվում էր հեռու, ապա ներկայիս պայմաններում ադրբեջանցի զինվորականները հայտնվել են նրանց անմիջական հարևանությամբ։ Ըստ էության, ադրբեջանական բանակը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական […]

Մի քիչ փող ուղարկեցեք. «Փաստ»

«Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ՀՀ պետբյուջեի համար մուտքեր ապահովելու և Փաշինյանի դեմ հասունացող բունտը ավելի չսրելու նպատակով բավականին կասկածելի ներարկումներ են իրականացնում։ Այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն […]

Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը». «Փաստ»

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, շատ առումներով մնում է մշուշապատ: Խոսքը մասնավորաբար ծախսված գումարների մասին է: Ժամանակին «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել էին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված