05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալբերտ Հովհաննիսյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել։

 
«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ:
 
Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց, միևնույն ժամանակ, պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:
 
Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ