Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել. Արարատ Միրզոյան
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, […]





































