Փաշինյանն ու իր ստրուկները. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։ Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են, ինքն էլ՝ տերը, ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ Իրենք՝ կառավարության անդամներն էլ կարծես դեմ չեն դրան։ Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում։ […]





































