22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Քիչ առաջ Աննա Մկրտչյանը մի հարցով չախեց և Նիկոլին և Օմեգա Արոյին, ևս մեկ անգամ ցույց տալով ժողովրդին, թե ում ձեռքերում է գտնվում նրա ճակատագիրը:
 
Հարցի մի մասը վերաբերում էր Հայոց ցեղասպանության խնդրին, և թե կապիտուլյանտը, թե շպիոնը, վախենալով իրենց թյուրքական տերերից, հրապարակավ խուսափեցին խոսել խնդրի մասին:
Փոխարենը Արոն հղում արեց կառավարության ծրագրի համապատասխան բաժնին, ցցուն դարձնելով այն փաստը, որ սրանք վախենում են բարձրաձայնել անգամ իրենց ծրագորւմ գրածը:
Բայց սա դեռ ամենը չէ:
 
Փորձելով փնթի կռուտիտ լինել Աննայի հարցից, Օմեգան մի կարևոր բլթ արեց, թե բա Հայոց ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող իշխանություն Հայաստանում չի եղել և չկա:
WTF ???
Մնում էր դա էլ լիներ ու պրծ:
Իսկ այժմ խոսքը գնում է սրանց կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելու մասին, ինչի խոստովանությունը Օմեգա Արոն փաստացի արեց այսօրվա հարցուպատասխանին:
 
Հ.Գ. Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ