07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հզոր երկրաշարժ Հունաստանում․ կա զոհ

6,5 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, ինչի հետեւանքով մարդիկ ստիպված լքել են տները։ Արդեն հայտնի է, որ երկրաշարժի հետեւանքով մի հոգի մահացել է։ 60-ամյա կինը մնացել է տան փլատակների տակ ու մահացել, գրում է НТВ.Ru-ն։ Այժմ հայտնի չէ, թե ինչ ավերածություններ է գործել երկրաշարժը։

Ձյուն և խիստ մառախուղ /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով […]

Ռուսաստանը սկսել է քննարկել եվրոպական երկրներ մեկնելու արգելքը

Ռուսաստանը դիտարկում է Եվրոպական երկրներ ՌԴ քաղաքացիների մեկնումն արգելելու հավանականությունը, հատկապես՝ Փարիզի դեպքերից հետո։ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը Интерфакс-ին ասել է, որ այս տարբերակը քննարկվում է, սակայն առայժմ որեւէ լուրջ քայլ այդ ուղղությամբ չի արվում, եւ շտապել պետք չէ։ «Արգելք կարող էմտցնել ոչ թե Արտաքին գործերի նախարարությունը, այլ նախագահը։ Սակայն այդ թեմայով դեռեւս պաշտոնական որեւէ […]

Ընդունել է ոստիկանի` սուրճ խմելու առաջարկն ու բռնաբարվել

Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը։ Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ […]

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Մոսկվան շոկային հայտարարություն է արել A321-ի կործանման վերաբերյալ /վիդեո/

A321 ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչոությունն է եղել, այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Նա ասել է, որ, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: A321-ը կործանվել է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հայտարարել է Բորտնիկովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել […]

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները: Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է […]

Համացանցում է հայտնվել Քոնան Օ’Բրայենի՝ Հայաստանի մասին հեռուստաշոուի անոնսը /վիդեո/

Ամերիկյան հայտնի շոումեն Քոնան Օ’Բրայենը վերջերս Հայաստանում էր, նրա «Քոնան» հեռուստաշոուն Հայաստանի մասին պատմող հաղորդում է նկարահանել, որի անոնսն արդեն համացանցում է։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված