26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Փայփայելով կորուսյալ երկրի բույրը․ Ֆրանսիս Քյուրքչյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Մշտապես նոր բուրմունքի որոնումներում՝ օծանելիքի վարպետ Ֆրանսիս Քյուրքչյանը փայփայում է հիշատակն իր մայրական կողմի պապիկի ու տատիկի, որոնք նրան են փոխանցել կորուսյալ երկրի բույրը, գրում է 100LIVES.COM-ը: Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ […]

Ապօրինի միգրացիա՝ կազմակերպված խմբի կողմից

Նոյեմբերի 27-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Թաթուլ Գ.-ին, ով նոյեմբերի 15-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի թիվ 2 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 322-1 հոդվածի 2-րդ մասի Ա կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու […]

Կինն իր երկու երեխաներին նետել է պատուհանից, ապա ինքն էլ նետվել նրանց հետեւից

Իրկուտսկում 27-ամյա կինն 8-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետել իր 2 եւ 4 տարեկան որդիներին, ապա ինքն էլ նրանց հետեւից ցած է նետվել։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է, երեխաները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Այժմ բժիշկները պայքարում են երկրորդ երեխայի կյանքի համար։ Թե որն է եղել […]

Հայուհին իր ելույթով հիացրեց ժյուրիի անդամներին /վիդեո/

Ռուսական «Голос»-ում նախօրեին նոկաուտներ փուլն էր, որի շրջանակներում մարզիչ Բաստայի թիմից բեմ դուրս եկավ հայուհի Մարիա Երոյանը: Մարիան հիանալի կատարեց Ալիշիա Քիսի Falling երգը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Իսպանիայի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա նահանգի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Իսպանիայի Թագավորության 12-րդ քաղաքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայերն այսօր»-ին այս մասին հայտնել են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից: Նոյեմբերի 25-ին Ալսիրայի քաղխորհրդի նիստում ներկայացված բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևին, որով 20-րդ դարի […]

Հրդեհ` «Դիլիջան» ազգային պարկում

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Այրվել է մոտ 83 հա բուսածածկ տարածք, որից […]

Ժյուրին հիացած էր․ հայ մասնակցի տպավորիչ ելույթը ռուսական Голос-ում /վիդեո/

Ռուսական «Голос» նախագծում շարունակվում է նոկաուտներ փուլը: Նախօրեին մարզիչ Գրիգորի Լեպսի թիմից բեմ դուրս եկավ հայազգի մասնակից Արմեն Ավջանը։ Արմենը հիասքանչ կատարեց Վալերի Մելաձեի «Не тревожь мне душу, скрипка» երգը: Ժյուրիի անդամները եւս շատ տպավորված էին եւ գովեստի բազմաթիվ խոսքեր հնչեցին նրա հասցեին։ Արմենն անցավ քառորդ եզրափակիչ փուլ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված