30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհրդակցություն մարզային պատասխանատուների մասնակցությամբ

Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար […]

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ    Երևանի քաղաքապետարանի ենթակայության  թվով  424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից  ֆինանսական  խնդիրներ են գրանցվել  25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները  տարին փակել  են […]

Հայտնաբերվել է տղամարդու դի`կտրած-ծակած վնասվածքով /ֆոտո/

2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Արման […]

Մեր Եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմիցս արտահայտվել է․ Պատրիարք Կիրիլի մամլո խոսնակն արձագանքել է

Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի մամլո քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովը մեկնաբանել է Պատրիարքի հարցազրույցը, որը հայկական զլմ-ներում լայն արձագանք էր գտել։ Հիշեցնենք, որ Պատրիարք Կիրիլը, խոսելով  Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող քրիստոնյաների կոտորածներից, պատմության հետ զուգահեռներ էր անցկացրել ու ասել, որ այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել: «Վերցնենք Օսմանյան […]

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցության ժամանակ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված  քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   նախորդ  10 օրերի ընթացքում գրանցված դեպքերի մասով կազմվել են  վարչական արձանագրություններ: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում  կազմվել է  33  վարչական արձանագրություն: Քաղաքապետը […]

Զինվորի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

 Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում […]

Սիրիայում ահաբեկիչները գերի են հանձնվում՝ ցրտից չմահանալու համար /վիդեո/

Սիրիայի եւ Լիբանանի սահմանին ձյունն ու ցածր ջերմաստիճանը ստիպում են ԻՊ ահաբեկիչներին գերի հանձնվել եւ լքել իրենց դիրքերը։ Նրանք նաեւ փորձում են խառնվել փախստականներուն ու Եվրոպա ներթափանցել նրանց հետ միասին։ Արդեն մի քանի օր է՝ Սիրիայում ձյունը չի դադարում, ահաբեկիչները ստիպված հանձնվում են, որպեսզի ցրտից չմահանան։ «Մենք մի քանի դեպք կանխեցինք, երբ Լիբանանից ահաբեկիչները փորձում […]

«Մուսալեռ»-ի գործով հետախուզվողը ներկայացել է

Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հունվարի 9-ից հետախուզվող Ա.Պառավյանն այսօր ներկայացել է։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված