02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայտնաբերվել է տղամարդու դի`կտրած-ծակած վնասվածքով /ֆոտո/

2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1956թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

Կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Լուսանկարները՝ դեպքի վայրից

00

0000

000

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ