30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այո, Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ կային, բայց նրանց ոչ ոք չէր վերացնում․ պատրիարք Կիրիլ /վիդեո/

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան հարցազրույցում խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, քրիստոնյաների կոտորածներից։ Նա զուգահեռներ է տարել ներկայիս իրավիճակի եւ պատմության միջեւ։ «Քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել: Եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:  

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի հայկական համայնքի հետ

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 10-ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ: ԱԺ փոխնախագահն Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, […]

Հայաստանի ռուսական ռազմակայանը «Տախիոն» անօդաչուներ է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի խմբաքանակով, գրում է РИА Новости-ն։ Ինչպես նշվում է, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման սպառազինությունը համալրել են հայրենական «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը: Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ եւ Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում: «Տախիոն» անօդաչուն նախատեսված […]

«11,6 տոկոս աճ ենք ունեցել գյուղատնտեսության ոլորտում»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները: «Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, […]

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» ստացել է 1640 հեռախոսազանգ

Դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» գործել է շուրջօրյա ժամանակացույցով: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական օրերին երևանցիների բարձրացրած խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար  դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի  թեժ գծի հեռախոսահամարները գործել են շուրջօրյա ժամանակացույցով: Ըստ այդմ, այդ օրերին ստացվել […]

Գերմանիան մեծ ուշադրություն կհատկացնի ԼՂ խնդրին

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ «Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, […]

ՃՈ ծառայողը վիճաբանել և բռնություն է կիրառել վարորդի նկատմամբ

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից: Նույն […]

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Քննարկվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Հանդիպման ժամանակ Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված