30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հունվարի 15-ին սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում` Հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-13-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում ` Հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին` ձյուն:

Սիրիայում պայթյունի հետևանքով 4 հայ է զոհվել

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Քամըշլը քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, օրեր առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի երեկոյան՝ քաղաքի ամենամարդաշատ ռեստորաններից մեկում:Պայթյունի հետևանքով զոհվածները բացառապես […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնումզոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված լայնածավալ աշխատանքներից հետո բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից […]

«Սայաթ-Նովային մեր ժողովուրդն օժտել է անզուգական քանքարով»

Շատ մեծ է Սայաթ-Նովան։ Այսպիսի մեծություններ աշխարհում քիչ են ծնվում։ Հայ ժողովուրդն իրոք կարող է հպարտանալ իր հանճարեղ զավակով։ Սայաթ-Նովային մեր ժողովուրդն օժտել է անզուգական քանքարով, բայց ամենամեծ ժառանգությունը, որ թողել է այդ հանճարը, դա նրա անմահ երաժշտությունն է։ Նա իր երգերով կարող է խոսել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ: Մարտիրոս Սարյան

2015-ի ամենատպավորիչ լուսանկարները /ֆոտոշարք/

Իսպանիայում ամենամյա փառատոնի ժամանակ ցլի վազքը Պաղեստինցի տղան պառկել է իր ընտանիքի փլված տան վրա Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հիշատակի լռության րոպե Փախստականները կոտրել են ոստիկանական պատնեշը Մակեդոնիայի սահմանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զրուցում են Փախստականները՝ Մյանմայի ճամբարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզվում է Թռչունը «հարձակվել է» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ […]

Մայրն ու երեխան մահացան ծննդաբերության ժամանակ․․․ մեկ վայրկյան հետո հրաշք տեղի ունեցավ /վիդեո/

Մարդիկ իզուր չէ, որ այս պատմությունը իսկական հրաշք են անվանում։ Տրեյսիի սիրտը ծննդաբերության ժամանակ հանկարծ կանգ առավ։ Բժիշկները փորձում էին փրկել կնոջ կյանքը, սակայն իզուր էր։ Կորցնելով հույսը՝ նրանք որոշեցին գոնե երեխայի կյանքը փրկել։ Դժվար է պատկերացնել Տրեյսիի ամուսնու վիճակը, ով ներկա էր կնոջ ծննդաբերությանը։ Նա զգում էր, թե ինչպես է սառչում կնոջ ձեռքը, երբ […]

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ  հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված