19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհը ցնցած աֆղանցի փոքրիկի մասին լուրը հասավ Լեո Մեսսիին

Աֆղանցի 5-ամյա ֆուտբոլային երկրպագու Մուրթազա Ահմադին իրականացրել է իր վաղեմի երազանքներից մեկը: Վերջերս համացանցում հայտնվել էր փոքրիկի լուսանկարը, որտեղ նա պատկերված էր պոլիէթիլենային տոպրակից պատրաստված շապիկով՝ «Մեսսի» մակագրությամբ: Մի քանի ժամում լուսանկարը տարածվեց ամբողջ աշխարհով: Այն հասավ նաև անձամբ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին: Արգենտինացին պատրաստակամություն հայտնեց օգնել երեխային՝ հրավիրելով Բարսելոնա: Առաջինն արձագանքեց Աֆղանստանի ֆուտբոլի Ֆեդերացիան […]

Իրաքյան քրդերն անկություն են պահանջում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասութ Բարզանին հայտարարել է, որ Քրդերի անկախություն հայտարարելու ժամանակը հասունացել է: Այս մասին հաղորդում է  Rudaw TV հեռուստաալիքը։ «Անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է»,- ասել է Բարզանին եւ հավելել, որ իրենց պետությունը ստեղծելու համար քրդերը որեւէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունեն. «Յուրաքանչյուր ժողովուրդ սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի: Եթե մենք […]

Անցողիկը՝ 3 տոկոս

Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկների փաթեթ կներկայացնի՝ առաջարկելով խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը սահմանել 3 տոկոս գործող 5-ի փոխարեն: Պատգամավորը հիմնավորում է՝ քանի որ նոր Սահմանադրությամբ պատգամավորների 131 թիվը նվազել է 101-ի: Նույն սկզբունքը եթե Բագրատյանի առաջարկներն ընդունվեն կգործի նաև դաշինքների դեպքում: Մեկ այլ առաջարկով դրսում քվեարկելու իրավունք կունենան այն […]

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր հետախուզական քիմիական մեքենաներ Է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն այս շաբաթվա սկզբին ստացել են չորս միավոր ժամանակակից  հետախուզական քիմիական մեքենաներ (ՀՔՄ-6): Ինչպես հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայութ յունը, ներկայում այդ ռազմական տեխնիկայի գործարկման եւ դրա շահագործմանը անձնակազմին նախապատրաստելու միջոցառումներ են անցկացվում: «Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ տեխնիկան եզակի հնարավորություններով է օժտված քիմիական […]

Հայտնի է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի անունը

Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին: Արման Արմենի Սաղաթելյան Համառոտ կենսագրական տվյալներ […]

«Ի՞նչ է՝ փո՞ղ ենք լվանում»

«Վարկեր վերցնելը Հայաստանի համար մոդայիկ է դարձել »,-այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Բիաշարյանը տարօրինակ է համարում շարունակ վարկ վերցնելու հանգամանքը: «Մենք ոչ միայն ճանապարհաշինության համար, […]

Մտահոգիչ արդյունքներ /վիդեո/

103,1 տոկոս. նախորդ տարի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է հենց այսքան: Նման արդյունք արձանագրելու համար օգտագործվել են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով վտանգ պարունակող արտաքին բացասական ազդակները հաղթահարված են: Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն եւ ծառայությունների ոլորտ. տնտեսության ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են նշված ճյուղերը: Մտահոգիչ արդյունքներով տարին առանձնացել է առեւտրի ոլորտի համար, որը […]

Միաձուլվել են

Նախօրեին տեղի է ունեցել «Շրջադարձ»  կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը եւ, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Շրջադարձ» կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով […]

Բահով դաժան ծեծի է ենթարկել 10 տարեկան որդուն

Տուվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ դաժան դեպքի հետ կապված։ 10 տարեկան երեխային դաժան ծեծի են ենթարկել։ Ոստիկանները կասկածում են, որ հանցագործը երեխայի հարազատ հայրն է։ Նրանք պարզել են, որ նախկինում արդեն դատապարտված, 31-ամյա տղամարդը բահով դաժան ծեծի է ենթարկել որդուն։ Երբ երեխան կորցրել է գիտակցությունը, հայրը շարունակել է ծեծել նրան, հետո էլ փորձել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված