16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Պայքար ապօրինի ձկնորսության դեմ

ՀՀ բնապահպանության նախարարի 04.11.2015թ. թիվ 320-Ա հրամանով սահմանված Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում /20.11- 25.12.15թ. և 06.01-20.01.16թ./ իրականացված միջոցառումների արդյունքում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել էր ապօրինի որսի 439 ձկնորսական ցանց, 345 խեցգետնաորսիչ եւ 3 հատ լողամիջոց: Ինչպես  Hnearan.am կայքին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից […]

Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն կբացեն

Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության համանախագահ Ֆերհաթ Պատիևը հայտարարել է, որ Սիրիական Քուրդիստանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում: Թուրքական «Sondakika.com» կայքը, հղում անելով ռուսական «Interfax» գործակալությանը, գրում է, որ Պարտիեւը հայտարարել է, որ ներկայացուցչության գրասենյակը բացվելու է փետրվարի 10-ին: Պատիևը նշել է, որ ներկայացուցչություն բացելու որոշումը կայացվել է Սիրիայում հռչակված 3 քրդական կանտոնների […]

Դատական սխալներ, որ սպանում են /վիդեո/

Մայքլ Օ Բրայենը 11 տարի է անցկացրել բանտում իրական հանցագործի փոխարեն: Անազատության մեջ գտնվելով եւ ուսումնասիրելով Բրիտանիայի իրավական համակարգը հասկացել է, որ պետք է պայքարել դատական սխալների դեմ: Այդ դժվարին գործում նրան օգնել են լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք նոր ապացույցներ են գտել նրան արդարացնելու համար: Օ Բրայենը քաջածանոթ է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործին եւ համոզված […]

«Լեսթերը» դեռ առաջատար է. Անգլիայի առաջնությունում մեկնարկեց 24-րդ տուրը /վիդեո/

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում նախօրեին կայացավ 24-րդ տուրի մեծամասնությունը: Օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Ուոլքերս ստադիոնում, որտեղ այս մրցաշրջանի անսպասելի առաջատար «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Լիվերպուլին»: Ինչպես և սպասվում էր, առաջին համարով գործեցին հյուրերը, իսկ «Լեսթերը» սպասում էր իր հնարավորությանը՝ դուրս գալ վտանգավոր հակագրոհի: Առաջին կեսն անցավ աննկատ՝ մերսիսայդցիների առավելությամբ: Երկրորդ 45 րոպեների […]

Բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Այլ տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։

Իրանից արտահանվող բնական գազը չի զեղչվի Թուրքիայի համար

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC)  հայտարարություն  է արել, որ  Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15 տոկոսով  չի զեղչվի, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական  «haberler» լրատվական կայքը, հղում անելով ընկերության հայտարարությանը, նշում է, որ Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել: […]

«Հանկարծ խոսեցի թուրքերեն …» /վիդեո/

Կինովավերագրող Մուշեղ Գասպարյանը Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից արձանագրել է պայքարին առնչվող գրեթե բոլոր իրադարձությունները: Մուշեղ Գասպարյանը իր պահոցում պահպանում է բազմաթիվ պատմական կադրեր, որոնք պատմում են նահատակ հերոսների մասին: Ազատամարտիկ-վետերանը հորդորում է սահմանապահ զինվորներին ուսումնասիրել հակառակորդի լեզուն. «Շատ լարված իրավիճակում էր հայտնվել մեր ջոկատը, դա այն օրերին էր երբ նախապատրաստվում էր «կոլցո» օպերացիան: Մենք […]

Զգուշացնում են վարորդներին

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։

Նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված