Դիտա ֆոն Տիզը կամ Հեթեր Սվիտը (ծ. սեպտեմբերի 28, 1972) ամերիկացի ֆոտոմոդել և դերասանուհի է։ Ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 28-ին, Միչիգան նահանգի Ռոչեստեր քաղաքում՝ մատնահարդարողի և մեքենավարի ընտանիքում։ Իր խոսքով, Դիտան մասամբ հայկական ծագում ունի 13 տարեկանում զբաղվել է պարով, իսկ 19 տարեկանում գումար վաստակելու համար պարում էր ակումբներում։ Դիտա ֆոն Տիզը կամ Հեթեր Սվիտն ինքն է հայտարարում, որ հայկական ծագում ունի:
«Սիմոնը գարնանը պետք է զորացրվեր: Բոլորիս համար սա մեծ ցավ է: Մորը մոտենալ չի լինում: Հայրն էլ չգիտենք ինչ վիճակի մեջ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալանազարյանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ զոհված զինվորը իրենից ավագ եղբայր ունի, որն այժմ հոր հետ ՌԴ-ում է: «Եղբայրը ծառայությունն ավարտել է, հոր հետ գնացել […]
Գերմանիայի Ավետարանական եկեղեցին, որը 2 միլիոնից ավելի հետեւորդ ունի, պաշտոնապես թույլատրել է միասեռ ամուսնությունները։ Իրականացված քվեարկության արդյունքներով քվեարկողների մեծամասնությունն այո է ասել միասեռ ամուսնությունների թույլատրությանը։ Սակայն թույլատրվել է քահանաներին, ովքեր կողմ են ավանդական ամուսնությանը, հրաժարվել անցկացնել միասեռական ամուսնության արարողությունները։ Այս որոշումը եւ խիստ քննադատության է ենթարկվել եւ մեծ ոգեւորություն առաջացրել։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին բացել է գոլերի հաշիվն իր համար նոր «Ալ Ռաեդի» կազմում: Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Ռաեդը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտվել է «Ալ Իթիհադին»՝ 2-6: Մարկոսն աչքի է 2 անգամ, երկու դեպքում էլ խաղակեսերից յուրաքանչյուրի վերջին վայրկյաններին: Հարկ է նշել, որ մեր ֆուտբոլիստի երկու գնդակն էլ հիասքանչ են ստացվել: […]
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը: ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել ՄԻՊ-ի թեկնածու առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ով նույնպես մասնակցում էր այդ քննարկմանը: Նշենք, որ այս թեկնածու մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո խոսել էր նաև կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: […]
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանը երկու օր է հացադուլի մեջ է: Այս մասին գրել էր լրատվական կայքերից մեկը: Henaran.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը ընդգծեց, որ նախարարությունը համապատասխանաբար արձագանքել է: «Փետրվարի 4-ին www.aravot.am լրատվական կայքում զետեղված «Անկողնում գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել» հրապարակման մեջ ՀՀ ԱՆ […]
ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է թույլ տալ այն ծագումնաբանական գիտափորձերը, որոնք հանգեցնում են երեխայի համար երեք ծնողներ ունենալուն: Բժիշկները մտադիր են մարդու արական սեռի սաղմի մեջ արատավոր մետոխոնդրիաները փոխել առողջներով: Հեռանկարում դա թույլ կտա խուսափել սերնդի մոտ ժառանգական հիվանդությունների զարգացումից: Այսպիսով, մարդու գենը կձեւավորվի ոչ միայն հոր եւ մոր, այլեւ մետոխոնդրիաների դոնորի կողմից: Հարկ է նշել, […]
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում: Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը: Մեծ […]