ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Ապարան-Ծիլքար և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով […]