24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարող եմ աշխատել. ՄԻՊ-ի ՀՀԿ թեկնածու

Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը:

ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել ՄԻՊ-ի թեկնածու առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ով նույնպես մասնակցում էր այդ քննարկմանը:

Նշենք, որ այս թեկնածու մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո խոսել էր նաև կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Այն հարցին` արդյոք ինքը համաձայնվե՞լ է իր թեկնածության առաջադրմանը, Թաթոյանը պատասխանել է. «Այո, համաձայնվել եմ, իմ թեկնածությունն առաջադրեց Հովհաննես Սահակյանը: Համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել և աշխատել օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համարժեք»:

Թաթոյանը տեղեկացրել է, որ տարիներ շարունակ աշխատել է ՄԻՊ-ի գրասենյակում և պատկերացնում է իր աշխատանքը:

«Ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, այդ հարցերը այնտեղ կքննարկենք»,-ընդգծեց Արման Թաթոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ