16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Էրդողանի էկվադորյան այցի սկանդալը թուրքական մամուլում

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադոր կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, գրում է Ermenihaber.am-ը: Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի մասնակցությամբ անցկացված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով համաժողովի ընթացքում մի խումբ կին ցուցարարներ ներխուժել են դահլիճ ու վանկարկել «մարդասպան Էրդողան»` նկատի ունենալով քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը: Ցուցարարները, որոնց ձեռքին եղել […]

ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է սերբ գործընկերուհուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած  պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ թեեւ հայ-սերբական հարաբերություններն ունեն բազմամյա պատմություն՝ հիմնված փոխադարձ բարյացակամության եւ աջակցության վրա, սակայն Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու […]

Վրաստանը կհավասարակշռի իր հարաբերությունները հարևանների, Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ. Ա. Էրոյանց

Այսօր վրացագետ Ալիկ Էրոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վրաստանը կհավասարակշռի իր հարաբերությունները հարևանների, Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ, ակնարկելով նաև,ապագայում դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ընդունի Վրաստանին որպես իր անդամ, քանի կա Ռուսաստանի գործոնը, ինչին նաև անրադարձել էր նույն կառուցի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Ըստ վրացագետի՝ Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի վրաց-ամերիկայն և վրաց ռուսական […]

Ի՞նչ անձնական հարց ունի դատավորը Սուրենյանցի հետ

Արդեն 8-րդ  օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետի կինը՝ Արփի Սուրենյանցը խոսեց հացադուլի և ջրադուլի բուն պատճառի մասին: Ինչպես հայտնի է, Սուրենյանցին  դեկտեմբերի 22-ին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով: Նշենք, որ  Սուրեն Սուրենյանցը, համարելով, որ հանիրավի է դատապարտվել, վերաքննիչ բողոք […]

Սերբիայի ԱԺ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությւոնից պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների […]

Բեռլինահայ կոմպոզիտորը Կոմիտասին եւ Սայաթ-Նովային ներկայացրել է Թեհրանի օպերայում /վիդեո/

Բեռլինահայ կոմպոզիտոր, երգիչ Մասիս Առաքելյանը իր «Կռունկ» համերգային ծրագրով ներկայանում է հայ հանդիսատեսին: Փետրվարի 9-ին «Գաֆեսճյան» կենտրոնում նա կներկայացնի Կոմիտասի, Սայաթ-Նովայի ժողովրդական ստեղծագործությունները` դասական մեկնաբանությամբ: Ասում է` երաժշտական բազմաթիվ ուղղությունների է հարել` ջազ, փոփ, ֆոլկ: Հասկացել է, որ մոլորվել է, պիտի դառնալ ազգային արմատներին: Ի դեպ, Մասիս Առաքելյանը «Կռունկ» ծրագրով հանդես է եկել Թեհրանի օպերայում, ինչը […]

Ադրբեջանում գործազուրկների մեծ մասը երիտասարդներ են

Ադրբեջանում ներկայումս գործազուրկների մեծ մասը երիտասարդներն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, գրում է report.az-ը։ Նա նշել է, որ 25-ից ցածր տարիքի անձանց շրջանում գործազրկության աճի տեմպն ավելի բարձր է, քան 25-ից բարձր տարիքի անձանց մոտ: Նա ասել է, որ այդ իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ գործատուների մեծ […]

72 ժամ ձյուն մաքրելու համար

Փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից, մայրաքաղաք Երեւանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ, «Սանիտեք» ընկերությունը Երեւանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածներում եւ մայթերում: Ներկայումս Երեւանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ եւ ավելի քան 500 աշխատակիցներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն […]

Առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը

ՌԴ Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն եւ Սերգեյ Օբուխովը նամակ են հեղել ՌԴ նախագահին եւ ԱԳ նախարարին: Ինչպես փոխանցում է Artsakhpress.am հղում տալով «Իզվեստիա» թերթին նամակով նրանք առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված