17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի […]

Կրկնակի կորուստ

Ըստ Գորիսից ստացված տեղեկությունների, փետրվարի 8-ին մահացել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի եղբայրը: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան մահացել է նաև Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը:    

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների […]

Լուրջ փորձություն

Անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգեց նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից եւ չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Ամիսներ են անցել վարչապետի հորդորից: Մինչդեռ, նախարարներն այդպես էլ չեն հրաժարվում կառավարության հետնամուտքից դուրս գալու սովորությունից: Փաստորեն, վարչապետի հորդոր հրահանգը լուրջ փորձություն դարձավ եւ վարչապետի, եւ գործադիրի անդամների համար: Որքան էլ […]

Կրակոցներ Բերքաբերի ուղղությամբ

Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղն ու հայկական դիրքերը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Կրակոցները եղել են գիշերը ժամը 2-ի սահմաններում և եղել են բավականին ինտենսիվ: Գյուղապետի փոխանցմամբ՝ քաղաքացիներ չեն տուժել: Վնասվել է միայն գյուղացիներից մեկի տանը կից պատը, որը մասամբ կախվել […]

Թեժ պայքար դատարկ տեղի համար

Փետրվարի 9-ին ժամը 18-ին կլրանա Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների փաստաթղթային առաջադրման վերջնաժամկետը: Մինչ այդ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում առաջադրվելու համար: Նկատենք, որ ՄԻՊ-ի չորս թեկնածուի անուն է շրջանառվում. Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել է Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանն առաջարդել է Նարեկ Ալոյանի, ԲՀԿ-ն` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված