25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թեժ պայքար դատարկ տեղի համար

Փետրվարի 9-ին ժամը 18-ին կլրանա Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների փաստաթղթային առաջադրման վերջնաժամկետը: Մինչ այդ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում առաջադրվելու համար:

Նկատենք, որ ՄԻՊ-ի չորս թեկնածուի անուն է շրջանառվում. Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել է Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանն առաջարդել է Նարեկ Ալոյանի, ԲՀԿ-ն` Մակար Եղիազարյանի, ՀՀԿ-ն` Արման Թաթոյանի թեկնածությունը: Փետրվարի 12-ին ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում չորս թեկնածուներից կընտրվի մեկը, ով փետրվարի 22-ին ԱԺ լիագումար նիստին կընտրվի Մարդու իրավունքների պաշտպան:

Հանձնաժողովում թեժ պայքար է սպասվում, քանի որ հանձնաժողովի 11 անդամներից վեցը ՀՀԿ-ից են, չորսը համապատասխանաբար ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, մեկը` Էդմոն Մարուքյանն ընգրկված չէ որեւէ խմբակցությունում:

Ի դեպ, հանձնաժողովում ընդդիմադիր ՀԱԿ-ը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանը մեր տեղեկություններով, որոշել է չներկայանալ քննարկմանը: Henaran.am-ի ճշտող հարցին ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե չի պատասխանում հարցերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ