Վարչապետն ընդունել է դպրոցականներին

Գիրք նվիրելու օրվա և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների: Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել: Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ […]