14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահը խորհրդակցությունների շարք է սկսել

Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում […]

Վերջին հրաժեշտը

Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել հայ կինոյի մեծերից մեկին՝ ռեժիսոր Արման Մանարյանին: Նա ծնվել էր Իրանի Արաք քաղաքում,  1946թ. տեղափոխվել  Հայաստան: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1954թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1962թ.` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1962թ-ից, որպես ռեժիսոր, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանած ֆիլմերից առավել […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ- վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու […]

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Թբիլիսիում համատեղ հայտարարագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մեւլութ Չավուշօղլուն եւ Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում այսօր տեղի ունեցած եռակողմ 5-րդ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարագիր են ստորագրել, գրում է ադրբեջանական  APA-ն։ Հայտարարագրում նշված է տարածաշրջանային համագործակցության գծով եռակողմ նախագծերի կարեւորությունը: Կողմերը քննարկել են քաղաքականության, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հարցեր: Նշվում է նաեւ, […]

Դաշնակցությունը ասելիք ունի

«Նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, ընկալելի, ամեն մեկն իր ենթատեքստերն ունի, հիմա ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց, մի բան հստակ է, որ սա մեր համագործակցության առաջին դրսևորումն է` հեռանկարային համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ»,-այսօր Ազագային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը գիտի, որ այս միավորումը բազմաթիվ […]

2017 թ-ին ինչ հիվանդություն են մոգոնելու

Տիգրան Քոչարյանը Ֆեսբուկյան իր էջում գրել է. «Անցյալ տարվա մոլեգնող աֆրիկյան վիրուս Էբոլան, որի դեմ պայքարի համար հատկացվեցին ու անէացան միլիարդավոր դոլարներ, վնեզապնո անհետացավ իր տեղը զիջելով հարավամերիկյան Զիկային : Ինչպես ռուսներն են ասում, больше ада, товарищи! Սպասում եմ 2017 թվին ինչ հիվանդություն են մոգոնելու դեղագործության վրա միլիարդներ կպցնող շակալները»:  

Վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հետևանքներ: 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր […]

Վախճանվել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը

53 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը: Այդ մասին տեղեկացրել է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության պաշտոնական կայքը։ Նշվել է, որ Ագուզարովը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, ուր տեղափոխվել էր թոքաբորբով։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված