04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վթար Իսակովի պողոտայում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և ճամփաբաժան արգելապատնեշին, հրդեհվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` […]

Թեղուտում տղամարդն ընկել է հանքավայրի հորանն ու մահացել

Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Հատուկ Լեռնափրկարար Ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հորանից դուրս են բերվել Հ. Ս.-ի (ծնվ. 1959 թ.) դին:

Էլ Օրինաց Երկիր չի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միավորման անդամ կուսակցությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը և այն կշարունակեն «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ներքո: Դրան միացած հասարակական կազմակերպությունները կշարունակեն իրենց հասարակական գործունեությունը: Ի դեպ, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից համագումարին […]

Ահաբեկչությունների շարք Սիրիայում․ 140 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ՝ փետրվարի 21-ին Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 140-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Դամասկոսում ավելի քան 4 պայթյուն է տեղի ունեցել՝ քաղաքի տարբեր հատվածներում, գրում է bbc.com-ը։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր. Մարտիրոս Սարյանը` Մինասին

Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին: Մարտիրոս Սարյան Հայ հանճարներ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Սոֆիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջիկայում կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝  մասնակցելու փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին: Այս օրերին մեր թիմը Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացնում է ուսումնամարզական վերջին հավաքը պատասխանատու մրցաշարից առաջ: Բուլղարիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, […]

Բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել աշխատանքից

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնից ազատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու նրա տեղակալը: Նշենք, որ Կոտայքի բաժինը Աբովյան քաղաքում է գտնվում: Վլադիմիր Գասպարյանը նաև նոր նշանակումներ է կատարել: Աբովյան քաղաքում ոստիկանապետ է նշանակվել Լաերտ Գրիգորյանը, ով նախկինում եղել է Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալը:  Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Կոտայքի բաժնի պետի տեղակալ, […]

Հայաստանը ներկայացուցիչ կունենա Համաշխարհային մտավոր խաղերում

Հայաստանի հավաքականների շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Լիլիթ Մկրտչյանը փետրվարի 26-ից մարտի 3-ը կմասնակցեն Չինաստանում կայանալիք Համաշխարհային մտավոր խաղերին: Մերոնք կներգրավվեն արագ շախմատի (շվեյցարական մրցակարգ, 7 տուր), կայծակնային խաղի (երկու շրջան, 30 տուր) եւ բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր) մրցաշարերին: Տղամարդկանց և կանանց մրցաշարերին կներգրավվի 16-ական շախմատիստ: Տղամարդիկ. Դին Լիժեն, Լիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված