18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անկարայի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվամիջոցը,  TAK-ը  կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ (ՔԲԿ-PKK): TAK-ը ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ, գրում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է եղել, որ Անկարայում պայթյունն իրականացրել է իրենց […]

7 օրում՝ 6000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել […]

Հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածու

Փետրվարի 19-ին Մեգերյան կարպետում կայացավ Տերյան կենտրոնի՝ հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը: Հագուստները ներկայացրին Atex Fashion Center -ի մոդելները: Լուսանկարները` Վահագն Գրիգորյանի:   

ՌԴ-ն պետք է զբաղվի Թուրքիայով, իսկ մենք՝ Ադրբեջանով. Լ. Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքաետ Լևոն Շիրինյանն ասել է, որ միջազգային քաղաքականության մեջ տեղ չունեցողին խժռում են, հետևաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Հայաստանը պետք է գործի: Ըստ բանախոս Շիրինյանի՝  առաջին հարցը, որ պետք է բարձրացնի Հայաստանը, Նախիջևանով անցնող երկաթգծի շահագործումն է. «Նոր երկաթգծի մասին են խոսում, սակայն ինչո՞ւ նստենք, սպասենք Չինաստանի 100 միլիարդներին, եթե մի […]

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է /վիդեո/

Այսօր՝ փետրվարի 20-ին, Սոցիալական արդարության համաշխարհային օրն է (World Day of Social Justice)։ Օրը նշվում է 2009 թվականից ի վեր։ ՄԱԿ-ի անդամ պետությունները փետրվարի 20-ին ազգային մակարդակով միջոցառումներ են անցկացնում՝ նպաստելով սոցիալական արդարության ամրապնդմանը: Այս օրը պետք է նպաստի պայքարել աղքատության դեմ, եւ հօգուտ կանանց և տղամարդկանց հավասարության, սոցիալական բարեկեցության և արդարության հաստատման եւ այլն:

Անառակի կիրակի

Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, […]

Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ-ում

Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման և օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները […]

Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի թիզերը /վիդեո/

«Եվրատեսիլ-2016»-ը տեղի է ունենալու մայիսին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը՝  «LoveWave» երգով։ Երգի հիման վրա տեսահոլովակը կներկայացվի օրեր անց, իսկ այժմ ներկայացվել է դրա թիզերը։  

Ինչպես կարելի է ազատվել ավտոմեքենայի գույքահարկից

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածի համաձայն սահմանված է. «ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված