22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Անկարայի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվամիջոցը,  TAK-ը  կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ (ՔԲԿ-PKK): TAK-ը ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է եղել, որ Անկարայում պայթյունն իրականացրել է իրենց շարքերում մարտնչած Աբդուլբաքի Սյոնմեզ անունով զինյալը: Սյոնմեզը ծնվել է 1989 Թուրքիայի Վան քաղաքում: 2005-ից սկսել է մասնակցել քրդերի  ծավալած գործողություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ԱՆկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել էր 28, վիրավորվել՝  61 մարդ:

Վերջինս 2011թ. Անկարայում նույնպես իրականացրել էր այդ տեսակ գործողություն, որի արդյունքում 3 հոգու սպանվել էր, իսկ 34-ը` վիրավորվել:

Ընդգծվում է, որ չնայած TAK-ը սերտ կապեր ունի  PKK-ի հետ, այնուամենայնիվ, խմբավորումն աչքի է ընկնում իր ինքնուրույնությամբ և անկախությամբ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ «Քուրդիստանի ազատության բազեների» կողմից  նախկինում ևս Թուրքիայում իրականացվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ  2005-2011թթ.:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ