14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Չարենցավան քաղաքում և Երևան-Սևան ավտոճանապարհին (22-26 կմ) առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Այսօր կստորագրվի ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը

Այսօր ստորագրվելու է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ Ռուստամյանի՝ հուշագիրը ստորագրվելու է օրվա երկրորդ կեսին: հուշագրի վերաբերյալ լրագրողները հարցեր հնչեցրին, սակայն Ռուստամյանը չպատասխանեց դրանց. «Թողե՛ք հրապարակվի: Ամենայն հավանակնությամբ՝ օրվա երկրորդ կեսին կլինի», – ասաց Արմեն Ռուստամյանը:  

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ:

700 կրակոց է արձակվել

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Ինչպես հաղորդում են  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից փոխանցում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Եթե չլիներ Վանոն /վիդեո/

«Խորհրդային բանակում գործում էր  «դեդավշինա» կոչվածը, չակերտավոր՝ ծերուկներ: Նույն բանը մեր մոտ 90-ական թվականներին էր, երբ մարդիկ իրար դանակով էին խփում և փառք Աստծո այդ ամենը վերացավ: Լրիվ չէ, բայց համոզված եմ, որ եղած մնացորդային երևույթներն էլ կվերացվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ներկա զինծառայության և խորհրդային բանակի միջև եզրագծեր անցկացրեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: […]

Տարադրամի փոխարժեք

Այսօր հայաստանյան բանկերում մեկ դոլարի առքի միջին փոխարժեքը  489.52 դրամ է, վաճառքի միջինը`493.80 դրամ: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 495.50 դրամ է: Մեկ եվրոն վաճառվում է 536.48 միջին դրամով, վաճառվում՝ 546.41 դրամ միջին փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 550 դրամ է: Մեկ ռուբլին վաճառվում է 6.38 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6.68-ով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 24-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի եւ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի […]

Թուրքիայի և Բուլղարիայի միջև լարվածությունը վերաճել է դիվանագիտական սկանդալի

Բուլղարիայի արտգործնախարարությունը անցանկալի անձ է ճանաչել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին` պահանջելով վերջինիցս լքել երկիրը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` բուլղարական կողմը որպես հիմնավորում նշել է Էմիրօղլուի` դիվանագիտական պարտականություններին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը:  Իսկ բուլղարական լրատվամիջոցները գրել են , որ պատճառը Էմիրօղլուի միջամտությունն է Բուլղարիայի ներքին […]

Իրանցիների ատելությունը թուրքերի հանդեպ հազարամյակի պատմություն ունի

Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև: Այս երկու պետությունների բնակիչները ունեին ոչ միայն էթնիկական և լեզվական տարբերություններ, այլև բաժանված էին իրենց իսլամական հավատքով. պարսիկները շիա էին, իսկ թուրքերը՝ սունի: Իրանի և Թուրքիայի միջև այս բաժանումները շարունակվում են մինչ օրս: Շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված