Եթե չլիներ Վանոն /վիդեո/
«Խորհրդային բանակում գործում էր «դեդավշինա» կոչվածը, չակերտավոր՝ ծերուկներ: Նույն բանը մեր մոտ 90-ական թվականներին էր, երբ մարդիկ իրար դանակով էին խփում և փառք Աստծո այդ ամենը վերացավ: Լրիվ չէ, բայց համոզված եմ, որ եղած մնացորդային երևույթներն էլ կվերացվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ներկա զինծառայության և խորհրդային բանակի միջև եզրագծեր անցկացրեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Վարդանովի բնութագրմամբ՝ ավելի երկարաժամկետ ծառայողը պետք է ավագ եղբոր պես վերաբերվի նորակոչիկին, ինչը հազվադեպ է լինում:
«Եթե «դեմբելը» կամ « չաստ նայողը» լինի մեծ եղբայր՝ դրանից կշահի բանակը, այսինքն նա կրտսեր եղբորը չի ստորացնի: Վատ է, երբ քրեական տարրեր են մտնում Հայաստան, ինչը առկա էր 1990-ական թվականներին:Պատկերացրեք, եթե Վանոն գողական աշխարհի մեծ մասը չքշեր Հայաստանից՝ինչ էր կատարվելու»
«Այսօր էլ ինչքան «սիմպատիչնի» կամ «նեսիմպատիչնի է» Վովա Գասպարյանը, բայց իրա վաստակը կա, քրեկան տարրերը բանակում խեղդվում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=oW_uccNrDwc