19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ […]

ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ ղեկավարները կարևորվել են միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Երկուստեք կարևորվել է […]

Ռաուլ Կաստրոն խայտառակ է արել Բարաք Օբամային /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «պատական այցը» Կուբա ավարտվեց։ Ընդ որում՝ ավարտվեց խայտառակությամբ։ Հրաժեշտի արարողության ժամանակ Ամերիկայի նախագահը փորձել է թփթփացնել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ուսին, սակայն 84-ամյա Կաստրոն բռնել է Օբամայի ձեռքն ու օդ բարձրացրել։ Շփոթված Օբաման ստիպված տարակուսած ժպտացել է։  

Բակո Սահակյանը ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հո հոգեկան հիվա՞նդ չէ»

Ներկայացնում ենք «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին ՀՖՖ նախագահի տված հարցազրույցը, որտեղ վերջինս անդրադառնում է Կասպարովին, Մովսիսյանին եւ Արզումանյանին հավաքանաից հեռացնելու որոշմանը. -Անդրադառնանք ֆուտբոլային մեր ներկայիս հոգսերին: Այսօր բոլորին հուզողը հավաքակնաի թեման է: Վարուժան Սուքիասյանի հրապարակած հավաքականի կազմն արդեն սուր քննարկման թեմա է դարձել: Ալբանիայի հավաքականի հետ տխրահուշ վերջին խաղի կապակցությամբ Դուք հայտարարել էիք, որ մեր հավաքականում դավաճանություն է […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի […]

Չչարաշահել Աստծուն. ավագ չորեքշաբթի

Ավագ չորեքշաբթի  հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ […]

«Սկզբունքը մնում է նույնը». կառավարությունը հարկային նոր օրենսգիրքն է քննարկում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: […]

Ձերբակալվել են ԵՄ դրամաշնորհից խոշոր գումար հափշտակելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով: Նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված