10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

Տարածաշրջանային խնդիրները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն․ Ջանելիձե

Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է բացառապես խաղաղ ճանապարհով լուծվեն։ Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նա նշեց, որ ինքը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների հարցը։ «Եկել ենք այն եզրակացության, որ բոլոր կոնֆլիկտները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով»,-ասաց նա։ ՀՀ արտաքին […]

Հավկիթ գնելիս ուշադիր եղեք

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայան ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է […]

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը դատապարտել է

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է Նոր Հայաստան Կանանց ճակատի մարտի 24-ի խաղաղ ակցիայի մասնակից կանանց, և մասնավորապես` Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները, պահանջում է պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ «Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, […]

Կառավարությունը տնտեսական աշխուժացմանն ուղղված քայլերի է գնում

ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել 2016թ.-ի պետական բյուջեում վերաբաշխւմ կատարելու մասին՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի ակտիվացումը Վերջին շրջանում բավականին ակտիվ գործընթացներ են ծավալվում Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի հետ կապված: Նախագիծն իրականում խիստ մեծ կարևորություն ունի մեր երկրի տնտեսության համար, քանի որ դրա շնորհիվ մի կողմից էապես կմեծանա երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, մյուս կողմից […]

8-ամյա տղային վրաերթի են ենթարկել

Մարտի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Կատարվում է քննություն:

Շուկան վախեցնում է. Զատկի տոնին ընդառաջ /վիդեո/

Սուրբ Հարության տոնին ընդառաջ` այս տարի  թանկացել է կանաչեղենը: Henaran.am-ի  թղթակիցը եղել է «Գումի» շուկայում, խանութներում: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է արդեն մի քանի օր, և բարձր գինը կպահպանվի մինչև տոնի ավարտը: Մեկ կապ սպանախն երկու օր առաջ արժեր 80 դրամ, այսօր վաճառվում է 250 դրամով: Մեկ կիլոգրամ սիբեխն արժե 250 դրամով: Փոխարենը Զատկի […]

Ռուբլին կրկին արժեզրկվում է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է 80 լումայով` դառնալով 480.73  դրամ, եվրոն նույնպես արժեւորվել է`13 լումայով`  դառնալով  537.12  դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեզրկվել է ընդամենը 17 լումայով  եւ դարձել`  6.92  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  480.73  Եվրո 537.12  ՌԴ Ռուբլի 6.92

Դանակահարել են բժշկական կենտրոնի տնօրենին. մանրամասներ

Գյումրիում այսօր՝ մարտի 25-ի առավոտյան դանակահարվել է քաղաքի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Նախնական  տեղեկություններով՝ ավազակային հարձակում է տեղի ունեցել, Արտուշ Ասատրյանին  դանակահարել են մի քանի դիմակավորված անձինք իր տան մոտ այն պահին, երբ տնից դուրս է եկել աշխատանքի գնալու համար: Արտուշ Ասատրյանն այժմ Գյումրիի բժշկական կենտրոնում է: «Արտուշ Ասատրյանի վիճակը այժմ կայուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված