10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մաքսիմ Գալկինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Ռուս հայտնի շոումեն, հումորիստ Մաքսիմ Գալկինը քիչ առաջ հոսպիտալացվել է՝ որովայնի շրջանում ուժեղ ցավեր ունենալու պատճառով։ Ինչպես պարզվել է, պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ամուսինը անակնկալ կերպով վատացել է, ավելի ուշ պարզվել է, որ նա կույրաղիի սուր նոպա է ունեցել։ Ակնկալվում է, որ նրան կվիրահատեն։

«Վերնիսաժի» բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային լայն քննարկմանը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 8 դեպք: Այս մասին զեկուցվել է  քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակից ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար ազատվել է աշխատանքից, իսկ քաղաքաշինության և […]

Ընդդիմությանը չեն հավատում

«Եթե իշխանությունների նկատմամբ  չկա հավատ, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ ողջ բեռը իշխանության վրա է, բայց որ ընդդիմության նկատմամբ չկա հավատ, արդեն վատ է, խոր արմատներ ունի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Պատգամավորն այս դիտարկումներն արեց  ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի այն ասածին, թե […]

«Եվրանեսթ» ԽՎ-ի կանանց ֆորումում ներկայացվել է Արցախի կանանց իրավունքների հարցը

«Եվրանեսթին» զուգահեռ կազմակերպվել է կանանց ֆորում, որին պետք է մասնակցեին պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անդամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հայտնել է, որ որոշվել էր կանանց ֆորումին մասնակցելու համար հրավիրել Շուշան Պետրոսյանին. «Նա շատ հետաքրքիր ելույթ ունեցավ այդ ֆորումում, կանանց մասնակցությամբ սոցիալական նշանակություն ունեցող հարցեր քննարկվեցին»,- ասաց Արտակ Զաքարյանը: […]

Բռնաբարության մեջ մեղադրվող հոգեւորականը հեռացվել է պաշտոնից

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Հրայր Եզեկելյանի բռնաբարության մեջ մեղադրվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանն արդեն երեք շաբաթ է, ինչ հեռացված է պաշտոնից։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին Երուսաղեմի պատրիարքարանից։ Փետրվարի 29-ին Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը «Անցյալի դևերը» վերնագրով 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ էր ցուցադրել Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանում անչափահասի հանդեպ սեռական բռնության […]

Բարի գալուստ Բոստոն. ինչպես են ՀՀ նախագահին ընդունել ԱՄՆ-ում /վիդեո/

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը 14′x48′ ոտնաչափ ցուցապաստառով ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բոստոն: Այս մասին «Հայերն այսօրին»տեղեկացնում են «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունից: Վահանակի վրա գրված է. «Բարի գալուստ Բոստոն, Ձերդ Գերազանցություն՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, Հայաստանի Հանրապետության Նախագահ: Շնորհավորանքներ ենք հղում Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Գասպարին «պատժվեց»

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատապարտեց 450 հազար դրամ տուգանքի։ Գասպարին մեղավոր ճանաչվեց վարչական դատարանի դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի։ Այսօրվա վճռի հրապարակմանը ներկա չէր ոչ Գասպարին, ոչ նրա պաշտպանները։

Ուղղակի սպանում են՝ վիճՎել, քծնՎել …

Ոմանք «խուզում են» հայերեն բառերը, ոմանք էլ «վարուցանք են անում» հայերենի անդաստանում. ԱՎԵԼՈՐԴ (ոչ թե ավելՆորդ) հնչյուններ (գրավոր խոսքում` տառեր) են «ծլում» բառերի մեջ: Մեր «գրագետ» պաշտոնյաները, լրագրողները և ուրիշներ հոգնեցնում են այլՈք սխալ ձևով, որ չկա ու չի եղել երբևէ (ԱՅԼՈՑ-ի ազդեցությամբ է Ո-ն հայտնվել ԱՅԼՔ ճիշտ ձևի մեջ): Կոնֆետային լեզվով խոսողներն էլ ԱՂՅՈՒՍԱԿ, ՍՅՈՒՆԱԿ, ՊԱՅՈՒՍԱԿ […]

Մայր Աթոռում եկեղեցականների նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով Հնդկահայոց հոգևոր հովվի և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի իր պարտականություններից, նշանակվել է Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ: Մայր Աթոռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված