20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Յուրաքանչյուր վախկոտ ունենում է լրջագույն փաստարկ

Նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի շուրջ ծավալվող քննարկումներին: Միշտ խորին հարգանք եմ ունեցել Գուրգեն Արսենյանի նկատմամբ, որի հետ պարզապես ջերմ հարաբերությունների հարթությամբ ծանոթներ ենք, գրում է Դանիելյանը:- Նա նրանցից չէ, որ միայն ամբիոններից ու մամուլի էջերից են հոխորտում: Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին նրա պահվածքը (ցավոք, դանակահարեցին վարորդին, որն […]

Ղազախստանում մեծարել են Առնո Բաբաջանյանին

Մարտի 30-ին Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: «Վերադարձ» խորագիրը կրող համերգին Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը, դաշնամուրի, ջութակի, շեփորի համար գրված ստեղծագործություններ: Տեղի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի «Նոկտյուրնը», […]

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Սամսունի Գրան պրիին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային Գրան պրիին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական կայքը։ Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանտ Կարապետյանը 66 կգ, Արսեն Ղազարյանը 73 կգ, Անդրանիկ Չափարյանը 81 կգ և Ժաննա Ստանկևիչը 52 կգ: Մրցաշարը կկայանա ապրիլի 1-3-ը Սամսունում:

Ինչու ենք վատից ահավորին գնում

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և […]

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին: Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքեց 49,36 միավոր: Հայրապետյանը ևս […]

Սարգիսը մինուճար էր. նույն գյուղից` երկրորդ զոհ

Այսօր՝ մարտի 31-ին  էլեկտրահարումից մահացած ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը 9 ամսվա զինծառայող էր: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը: «Սարգիսը մինուճար տղա էր, ունի երկու քույր: Համեստ լավ ընտանիքի հույսն ու ապավենն էր: Քույրերը ամուսնացած են: Ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ, չարչարվող ու դժվար ապրող մարդիկ են: Շատ […]

Նախագահը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա […]

Դաշնակահար Մարիա Ղամբարյանը Երեւանում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-31-ը Հայաստանում տեղի են ունենցել մի շարք հոբելյանական միջոցառումներ` նվիրված ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի ծննդյան 90-ամյակին: Միջոցառումների շրջանակում, մարտի 31-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացել է Մարիա Ղամբարյանի հանդիպումը ուսանողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Մարիա Ղամբարյանին շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված