07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ զինվոր ախպեր, աչքերիդ փայլին ղուրբան

Բարև իմ զինվոր ախպեր, աչքերիդ փայլին ղուրբան, հզորս … Մայրամուտից առաջ հերդ ծանր քայլերով տուն մտավ, բաճկոնը կախեց պահարանում, շա՜ատ զգույշ երկու ձեռքով ուղղեց դեռ անցած աշնանից պահարանում կախված քո կոստյումն ու ներս անցավ։ Մերդ պատշգամբում գոգնոցը ծնկներին գցած նստել ու քթի տակ ինչ որ մեղեդի նվնվացնելով` լաթի կտորով դանդա՜աղ, մանրամասն մաքրում էր քո սև կաշվից կոշիկները։ […]

«Հայդուկ» ջոկատի կամավորները երդվել են դրոշով

Այսօր` ապրիլի 6-ին  Արցախ են մեկնել Հայաստանի տարբեր մարզերի կամավորներից կազմված «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները: Ազատամարտիկները իրենց հետ Արցախ կտանեն 100 մետրանոց դրոշից մի կտոր: Դրոշի կտորը նրանց է հանձնել  Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանը, որը իր խոսքում նշել է.«Այս դրոշը բարձրացել էմինչև Մասիսի գագաթ: Այն դեռ պետք է բացվեր Մշո Առաքելոց վանքում:Այս դրոշը […]

Զոհված Աղասի Ասատրյանը տան մինուճար որդին է

Շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված Աղասի Ասատրյանը Մասիս քաղաքից է: Վերջինը բանակ էր զորակոչվել 2015 թվականի աշնանը: Վերջինը տան միակ որդին էր, ունի երկու քույր, սովորել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում: Հավերժ փառք մեր հերոսներին

Կլուծեն

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: ‹‹Խոսքս Հրազդանի Կաքավաձոր թաղամասի մասին է: Հրազդանի կենտրոն հասնելու համար մարդիկ պիտի անցնեն 15 կմ ճանապարհով, որը բարեկարգ վիճակում է գտնվում››: Պատգամավորը շեշտեց, որ թաղամասի բնակիչներն ասես կտրվել են կյանքի բնականոն ընթացքից, ուստի հարկավոր է հնարավորինս արագ լուծում […]

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի […]

Պատերազմը կրկին դեմ տվեց մեզ իրար

Փողոցում նայում եմ հայերի աչքերին՝ բոլորի հայացքներում նույնն ա գրած՝  «Ես ու դու հարազատներ ենք, կարիք էլ չկա միմյանց ձեռք սեղմելու ու ծանոթանալու՝ ո՞վ ա տեսել, որ հարազատները նորից նոր ծանոթանան… մեր մայրերը բոլորիս մայրերն են, մեր հայրերը նույն մարդիկ են, մենք էլ եղբայրներ ենք, քույրեր, մեծ ու փոքր՝ մի ընատնիք»: Օրը քանի անգամ կարդում […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպում է ունեցել ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Գաուկին` նրա մարդասիրական գործունեության համար, նշելով, որ դրա շնորհիվ ԳԴՀ Նախագահի անունն ու գործունեությունը քաջ հայտնի են նաև […]

Կառավարության արձագանքը ադրբեջանական ագրեսիային՝ 1 մլրդ դրամ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների համար: Հայաստանն Արցախին կապող «կյանքի ճանապարհի» նշանակության մասին շատ է խոսվել. ըստ նախատեսվածի, այս տարի այն իր վերջնական ավարտին կհասցվի: Այս ճանապարհը ոչ միայն անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի, այլ ուղղված է նաև Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված