«Մտքիս թուրքի մերն ա » /օրվա կադր/
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2016 թվականի ապրիլի 8-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:05-14:15-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում […]
Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր: […]
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի համաշխարհային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ սկսել է նշվել 1982թ. ի վեր: Ինչպես նշում է calend.ru-ն, ապրիլի 29-ը պատահական չի ընտրվել. այս օրն է ծնվել ֆրանսիացի աշխարհահռչակ պարուսույց, բալետմայստեր Ժան Ժորժ Նովերը, ով համարվում է «ժամանակակից բալետի հայրը»։ Տոնի գլխավոր նպատակն է համախմբել պարի ամենատարբեր ուղղություններն ու ոճերը` միավորելով […]
«Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: «Մենք այս հարցում պետք է խտրական և խիստ վերաբերմունք ցուցաբերենք, մինչդեռ հայկական դիվանագիտական միտքը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Այնուհետ, պետք է վերադառնալ 1994 թվականի […]
Նորվեգիայի Լյութերանական եկեղեցու 256 քահանա ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել միասեռ ամուսնությունները թույլատրող որոշումը։ Նրան հայտարարել են, որ եթե ամությունը հստակ չսահմանվի, որ կնոջ ու տղամարդու միջեւ է, իրենք կլքեն եկեղեցին։ Նշվում է նաեւ, որ Լյութերական եկեղեցու հազարավոր հետեւորդներ հեռացել են եկեղեցուց՝ միասեռ ամուսնությունների թույլատրման պատճառով։ Ավելի վաղ եկեղեցին որոշում էր ընդունել թույլատրել միասեռ ամուսնությունները։ […]
«Զինադադար հայտարարվել է, սակայն ոչ մի կողմը լիովին չի կատարում պահանջները:20 տարուց ավելի պատերազմ ուզուղ ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ոչ թե աշխարհաքաղաքական օբյեկտ կարող է լինի, այլև սուբյեկտ է: Մենք հերթական անգամ ապացուցեցինք աշխարհին, որ պետք է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, ազատամարտիկ Դմիտրի Մարտիրոսյանը: […]
Արցախին անհրաժեշտ բժշկական նշանակության պարագաներով և սարքավորումներով աջակցելու նպատակով այսօր «Առաքելություն արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության տնօրեն Քիմ Հարցների և նույն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ «Մենք անցյալում ունեցել ենք Հայաստանի հետ աշխատելու փորձ: Մասնավորապես 1993-1997 թվականներին աջակցության աշխատանքներ […]
Ապրիլի 23-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/` «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության […]
























