Ընդդիմությունն օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար. Հայկ Կոնջորյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների` Արցախ մեկնելն ու ԱԺ նիստերին չմասնակցելը համարում է ոչ թե Արցախին պաշտպանող քայլ, այլ՝ սադրող: Ըստ նրա՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն: «Գուցե համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ, հավանաբար, նորից խրամատավորվելու, […]





































