25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ. Իշխան Սաղաթելյան

Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը: Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։ «Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի […]

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը, խաթարել են անվտանգությունը. Թաթոյանը քարտեզ է հրապարակել

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ   Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը: Այս քարտեզը 1 տարվա […]

«Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Ընդհանրապես հետպատերազմական ժամանակահատվածի մտածելակերպն ու մոտեցումները չեն համապատասխանում այն սպառնալիքներին, որոնք ոչ միայն մեր գլխավերևում են, այլ գնալով աճի նոր միտումներ են դրսևորում։ Առհասարակ Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր […]

Այսօր Ավագ երկուշաբթին է. այն խորհրդանշում է արարչության երկրորդ օրը

Փետրվարի 28-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 10) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։ Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից […]

Հիմա շատ կարևոր պահ է, պետք է տեղերում ինքնակազմակերպվել ու թեկուզ փոքր, բայց գործողություններ անել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը»։ Մեջբերումը ՀՀ արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունից է։ Գիտե՞ք սա ինչի արդյունքն է։ Նրա, որ մեր հանրությունը նորից սկսում է պահանջատեր դառնալ։ Որ գալիս են հրապարակ ու հայտարարում, որ Արցախը երբեք […]

ՔՊ-ն խոստովանում է․ 2018-ից հետո Հայաստանում խաղամոլություն է

ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանն առաջարկել են փոփոխություններ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»,  «Վիճակախաղերի մասին» և քաղաքացիական օրենսգրքերում։ Հիմնավորմա մեջ ասվում է․ «Այսօր հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: Վերոնշյալի հետ կապված, հատկապես […]

Գնաճը կրկին թափ է հավաքում. նախկին բարձր գնաճի վրա ավելի բարձր գնաճ է գրանցվում․ 168․am

168․am-ը գրում է․ Գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում։ Փետրվարին այն իջել էր 6,5 տոկոսի, մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն էլ հասել է 12,8 տոկոսի։ Մեկ ամիս առաջ 11,4 տոկոս էր։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն էլ թանկացել են 7,3 տոկոսով։ Հագուստի և կոշիկի գնաճը 7,2 տոկոս է։ […]

Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի 75%-ը. Նորայր Մուսայելյան

Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ: […]

«Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը Երեւանի կենտրոնում ու մարզերում դրական երեւույթ է։  Սակայն Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսեւորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը։ Հակառակ պարագայում ամեն հրապարակում ու հայաթում էլ դրոշ տեղադրենք՝ անիմաստ է,քանի դեռ սրանք իշխանության են ու պատրաստ են առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված