05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ըստ Նիկոլի՝ Արցախը տանք, բայց Մակրոնից և Միշելից տնտեսական աջակցություն ստանանք

Ըստ Նիկոլի՝ Արցախը տանք, բայց Մակրոնից և Միշելից տնտեսական աջակցություն ստանանք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ 24news.am

Սրանք փորձանք չեն է, սրանք կատաստրոֆա են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից Ռուսասատանի նախարար Լավրովն ասում է,որ փաստացի չկա համանախագահություն,իսկ կապիտուլյանտների ներկայացուցիչն ասում է՝ դա Լավրովի ընկալումն է , ՀՀ-ն հեռու է այն մտքից , որ ԵԱՀԿ համանախագահության ձեւաչափը կորցրել է գործունակությունը։   Սրանք փորձանք չեն է, սրանք կատաստրոֆա են։ […]

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:  Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն […]

Տղե՛րք, խելքի եկեք, ամո՛թ է. Սամվել Նիկոյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: «Սասնա ծռերի» կամ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչների կողմից Արցախի դրոշը վանդալիզմի ենթարկելու վերաբերյալ Սամվել Նիկոյանը հետևյալն ասաց. «Դուք մեր դարավոր պայքարը խորհրդանշող դրոշի նկատմամբ վանդալիզմ եք իրականացնում: Տղե՛րք, խելքի եկեք, ամո՛թ է: Էս ի՞նչ եք դարձել, տղերք, դուք: Ինչ ձևակերպում ուզում եք՝ տվեք, բայց էությունն այն է, […]

Ռուսաստանը նախապատրաստվում է հարձակման Դոնբասում. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ապրիլի 9-ի առավոտյան ամփոփագրում։ «Զավթիչները շարունակում են նախապատրաստվել մեր երկրի արևելքում հարձակման՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար…Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի յոթ գրոհ է հետ մղվել, ոչնչացվել է ինը տանկ, յոթ զրահատեխնիկա և հակառակորդի հինգ մեքենա»,- […]

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով. Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների ծիսական ժամանակացույցը

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը: Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար: […]

Անկում գրեթե բոլոր ոլորտներում․ «Փաստ»

Այն, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար: Այս վիճակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված