08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բաքվում անհանգիստ են. Ժողովուրդ

Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի տարածքից Վրաստանով և Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա։ Նախօրեին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները […]

Արմատական պաշտոնանկություններ. Իրատես de facto

Ասում են, թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ՝ պաշտոնանկությունների տեսքով։ Ընդ որում, այս պահին բոլորն են համոզված, որ գործադիրին առանձնապես չի հաջողվելու անել այն, ինչ խոստացավ, և որ էն գլխից Դավիթ Հարությունյանի գրած «տրանսֆորմացիոն» փոփոխությունների մասին ելույթը դատապարտված […]

20-ամյա զինծառայող է զոհվել

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը […]

Ուրիխանյանն ու Անին ցուցմունք են տվել. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են և մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ: Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել: Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի […]

Սիրտս խառնում է դրանից

Ես շատ զարմացա, երբ իմացա` Մանվելը գնում ա Ղարաբաղ: Ի դեպ, այդ մասին իմացա պատահաբար, ապրլի երկուսին գործով զանգել էի իր օգնականին, Մեսրոպը թե` Ղարաբաղ ենք գնում կամավորականներով, գեներալի հետ, արդեն ճամփին ենք: Ինչեւէ. իսկ զարմացել էի, որովհետեւ գիտեմ, որ տեւական ժանամանակ է, որ Մանվելը բուժվում է Ֆրանսիայում: Ի դեպ. տեղյակ եմ նաեւ, որ իրեն կանչել […]

Պատգամավորը 3 մետր բարձրությունից ընկել է կոյուղին /վիդեո/

Հնդկական Ջամնագար քաղաքում տեղի կին-պատգամավորը կոյուղու մեջ է ընկել հարցազրույցի ժամանակ։ Պատգամավորի ոտքերի տակի բետոնե հատակը քանդվել է, ու նա ցած է ընկել։ Պատգամավորը 3 մետր բարձրությունից կոյուղին է ընկել, իսկ նրա վրա բետոնի կտորներ են թափվել։ Տուժողը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։    

Համանախագահների հայտարարությունը

ՎԻԵՆՆԱ, 16 Մայիսի 2016 թ. Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Մասնակիցները հաստատել են, որ չի […]

«Ալիեւը այս հարցում էլ չափալախ կերավ»

Կարծես թե վատ չեն արդյունքները Վիենայի հանդիպումից: Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվել են ապահովել 94թ. հրադադարի պայմանագրի գործողությունը, ինչը Ադրբեջանը փորձում էր ուժը կորցրած ճանաչել։ Նաև հայտարարեց, որ պայմանավորվել են ներդնել միջադեպերի հետաքննության ու մոնիթորինգի մեխանիզմ, որին նույնպես դեմ էր Ադրբեջանը։ Օրեր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե դրան կհամաձայնի, եթե հայկական ուժերը դուրս բերվեն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված