12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ խաղաղապահները կմասնակցեն «Անսասան եղբայրություն-2016»-ին

Հայաստանի ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսի Հանրապետությունում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն:

Զեկույցը հաստատեց, որ էկոլոգիայի վիճակը վատ է. բնապահպան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն օրեր առաջ մասնակցելով ՄԱԿ-ի զարգացման ֆորումին, որտեղ ներկա են եղել  նաեւ 4 միջազգային և 4 ազգային ՀԿ-ներ։ «Այդպիսի անհանգստացնող զեկույց ես դեռ չէի լսել։ Մեր վիճակը, որին հասցրել ենք մոլորակը, այնպիսին է, որ գուցե էլ ետ դառնալ չլինի։ Միայն աղետների աճը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են եւ […]

«Թանգարանների գիշեր»-ը` մշակութային լանդշաֆտներ խորագրի ներքո

2016 թվականին, «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների  միջազգային  խորհրդի  /ԻԿՕՄ/ առաջարկով: 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի […]

Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի են խաղացել: Հաղթանակ են տոնել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը:  

Գերմանացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում /ֆոտո/

Մայիսի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատգամավորների պատվիրակությունը, որի կազմում են Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին, հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում: Գերմանացի պատգամավորների հետ հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու […]

Պարտավոր ենք միասնական լինել զայրացնել մեր թշնամիներին. Ռուզաննա Մուրադյան

Այս օրերին երբ բոլորիս ուշադրության կենտրոնում Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանային իրավիճակն է, շարունակվում են առիթ-անառիթ մեղադրանքներ հնչեցնել իշխանություններին՝ հաշվի չառնելով տվյալ իրավիճակում դա տեղին է թե ոչ, կամ երբ տեղի են ունենում միջազգային բնույթի հանդիպումներ, արդյո՞ք իրենց այդ քայլը չի վնասի մեր երկրի հեղինակությանը: Բոլորս խրախուսում ենք առողջ քննադատությունները, բայց երբ արվում են անհիմն, անառիթ, ոչ տեղին ու ժամանակին հայտարարություններ ու […]

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված