02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ալիեւը մերժեց

«Մենք պատրաստ ենք ստորագրել Խաղաղության համաձայնագիրն այս ամիս»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում` առաջարկելով Ալիևին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է: Մինչդեռ SHOT-ի լրագրողի հարցին, թե երբ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է՝ «Երբ ամեն ինչ համաձայնեցնենք»։ Նույն պահին Փաշինյանը լրագրողին ասաց` համաձայնեցված կոնտենտն էլ բավական է:  

Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

Հայաստանում համատարած ներքին տկարության և մանթրաժի ֆոնին արտաքին քաղաքական զարգացումներն առավել դոմինանտ են դառնում երկրի ներկայի ախտորոշման և ապագայի կանխատեսումների համար: Պատմությունը, անշուշտ, չի սիրում ըղձական եղանակ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ցայտուն և ծանրակշիռ կլիներ մեր երկրի դերակատարությունն այսօրվա տեկտոնիկ գեոպոլիտիկ զարգացումներում, եթե չլինեին 2018-ի աղետը և դրան հաջորդած երկու հայկական պետականությունների պլանավորված […]

Ադրբեջանի դրոշի առջև խոնարհված Փաշինյան․ ՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածել

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։ Այս մասին գրում է 168.am-ը: Սա արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել իշխանական շրջանակներում և թելեգրամյան ալիքներում։ Տարածվող երկու լուսանկարներից մեկում, որոնք ֆիքսել է գործակալության լուսանկարիչ Կրիստինա Կորմիլիցինան, որը […]

Գերագույն մուրացիկը

«Հրապարակ»-ը գրում է. «Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը: Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ […]

Դեկորատիվ նախագահի վոյաժները

«Հրապարակ»-ը գրում է.  «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, եւ Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին եւ իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով․ «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված