Եղանակը կշարունակի տաքանալ
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Ապրիլի 27-ին և 28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 26-28, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։